Քո երկրորդ կեսը գտնվում է քո ներսում։
Երկրորդ կեսը կգտնվի, երբ առաջինը լցվի։
Մի փնտրեք ձեր համար կիսադատարկ կեսեր։ Երբ ամբողջական կեսը հայտնվի, հոգու մագնիսը կաշխատի։
Այնքան շատ մարդիկ այժմ փնտրում են զուգընկեր, իրենց երկրորդ կեսը, իրենց հարազատ հոգին։ Նրանք իրենց թերի են զգում առանց այդ 《հատուկ》մարդու, ով ներդաշնակություն է բերում իրենց` 《ոչ լիարժեք》կյանք։
Բայց դու ամբողջի կեսը չես, ընկերս։ Դա սուտ է։ Դու երբեք էլ չես եղել ամբողջի կեսը։ Դու ամբողջն ես, դա է քո իրական բնույթը։
Եթե դու փնտրում ես զուգընկեր կամ մնում ես հարաբերություններում, որովհետև զգում ես քեզ ամբողջի կես, եթե դու երջանիկ չես քո միայնության մեջ և վախենում ես դատարկությունից, դու քո ապերջանիկ վիճակը տարածելու ես քո զուգընկերոջ վրա և անհանգստությունը 《դղրդալու》 է ձեր հարաբերությունների վրա։
Գտիր երջանկությունդ քո ներսում։ Դարձրու երջանիկ այն տարածությունը, որտեղ դու ապրում ես և մնա այնտեղ։ Բացահայտիր քո համար միայնության ուրախությունը։ Քանի դեռ դու փորձում ես փախչել դրանից, դու միշտ միայնակ ես լինելու, որովհետև դու փախնելու ես ինքդ քեզանից, ինչը և կա ամենամեծ ցավը։
Գտիր ուրախությունը քո ներսում։ Եղիր այնպիսին, ում միշտ ձգտել ես։ Եվ երբ դու պատրաստ կլինես, այս տարածության մեջ կգտնվեն այլոք` քո համար այդքան ցանկալի ընկերներ և զուգընկերը։
Թող նրանք խոսեն, ծիծաղեն, խաղան, մնամ եթե մնում են կամ հեռանան եթե հեռանում են։ Ուրախացիր նրանց ազատությամբ։ Խորապես գիտակցիր այդ կապը։ Դիտարկիր այն պահը, երբ դու երջանիկ ես, դիտարկիր այն պահը, երբ դու դժբախտ ես, բայց մի մեղադրիր այլոց և շնորհակալ եղիր կյանքին։ Օգնիր նրանց սովորել սիրել նաև իրենց սեփական միայնությունը։ Միգուցե նոր կերպարին դու անվանես քո ընկերը, զուգընկերը, սիրեցյալը։ Միգուցե դու ամուսնանաս, միգուցե դուք կապրեք միասին և կստեղծեք ընտանիք, միգուցե դուք այլևս երբեք միմյանց չտեսնեք։ Խորը կապի այս ուրախության մեջ պիտակը նշանակություն չունի, և ապագան ինքը հոգ կտանի ձեր մասին։
Եվ դու քո երկրորդ կեսին կգտնես քո մեջ։ Եվ միայնության վախը կվերանա մայր մտնող արևի ճառագայթների տակ։