ԴՈՆ ԽՈՒԱՆԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԸ
Խուանը շաման էր հնդկացիների մի ցեղից, ով հայտն է Կառլոս Կաստանեդայի ստեղծագործություններից։ Կաստանեդան պնդում էր, որ հանդիպել է դոն Խուանին 1960 թվականին։ Ինչից հետո դոն Խուանը սովորեցրել է նրան մոգության հատուկ տեսակի, որը հիմնված է Հին Մեքսիկայի հնդկացիների սովորույթների վրա, այսպես կոչված 《Մարտիկի ուղին》։
1. Գործիր այնպես, կարծես թե սա երազ է։
Գործիր համարձակ և մի փնտիիր արդարացումներ։
2. Չափից շատ բացատրություններ մի տուր։ Երբ դու բացատրում ես, թե ինչու չես կարող կատարել այս կամ այն բանը, իրականում դու ներողություն ես խնդրում քո թերությունների համար` հուսալով, որ քեզ լսողները բարի կգտնվեն և կներեն դրանք։
3. Կյանքից առավելագույնը քաղելու համար, մարդը պետք է կարողանա փոխվել։ Ամենադժվարը փոխվելու որոշում կայացնելն է։
4. Ես երբեք ոչ ոքի վրա չեմ բարկանում։ Ոչ ոք չի կարող մի այնպիսի բան անել, որ արժանի լինի իմ այդպիսի արձագանքի։ Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են։ Շուտվանից ես ոչ մի այդպիսի բան չեմ զգում։
5. Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհը դա պարզապես ճանապարհ է։ Եթե դու զգում ես, որ չպետք է գնալ այդ ճանապարհով, թող այդ ճանապարհը։
6. Դու հիմա չես կարող ինձ հասկանալ, քանի որ դու սովորություն ունես մտածել այնպես, ինչպես նայում ես։
7. Եթե քեզ դուր չի գալիս այն թե ինչ ես ստանում, փոխիր այն ինչ տալիս ես։
8. Մեծամասնության խոչընդոտը ներքին երկխոսությունն է։ Երբ մարդը սովոում է այն կանգնեցնել, ամեն ինչ դառնում է հնարավոր։ Ամենաանհավանական ծրագրերը դառնում են իրագործելի։
9. Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից դուրս նետել ցանկացած բան։ Ցանկացած պահի։
Անկնթարթորեն։
10. Իրականում միակ իմաստուն խորհրդատուն, որ մենք ունենք դա մահն է։ Ամեն անգամ, երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է ընթանում, և դու կործանման եզրին ես, թեքվիր ձախ և հարցրու քո մահվան թե արդյոք դա այդպես է։
11. Ամեն մեկն իր ճանապարհով է գնում։ Եթե հաճույքով ես գնում, ուրեմն դա քո ճանապարհն է։ Եթե քեզ վատ ես զգում, ցանկացած պահի կարող ես թողնել այդ ճանապարհը, անկախ նրանից թե ինչքան հեռու ես գնացել։ Եվ դա կլինի ճիշտ։
12. Մեզ պետք է մեր ամբողջ ժամանակն ու ողջ էներգիան, որպեսզի հաղթենք մեր մեջ եղած հիմարությունը։
13. Ամբողջ հնարքն այն է, թե ինչի վրա կենտրոնանալ...
Մեզանից յուրաքանչյուրը