Արևելքում, ինչպես հայտնի է, լայնորեն օգտագործվում է կետային մերսումը։ Սեղմելով մարմնի տարբեր կետերի վրա, մենք հնարավորություն ենք ստանում կառավարել մեր մարմնով հոսող էներգիայի հոսքերը, ինչը թողնում է առողջացման շատ ուժեղ ազդեցություն։ Գոյություն ունեն մի քանի հատուկ կետեր, որոնք առողջացնում են քիթ-կոկորդ հատվածը։ Դրանցից երեքը գտնվում են վերին քիմքի հատվածում։ Դրանց ակտիվացման համար օգտագործվում են լեզվի հատուկ դիրքեր, որոնք ներառում են էներգոհոսքերի հատուկ միացումներ(մուդրա)։
Օդի կետը (վայու-նաբհի-մուդրա)։
Լեզվով հպվեք քիմքին`վերևի ատամների հատվածի մոտ (մոտավորապես վերին շրթունքի մակարդակի վրա) և պահեք լեզուն այդ դիրքում։ Այս մուդրան օգնում է կենտրոնանալ, ուժեղացնում է էներգիայի շրջանառությունը, վերացնում է խցանված երևույթները քիթ-կոկորդ հատվածում, օգնում է շնչառական օրգանների բուժման ժամանակ, առողջացնում է լյարդը։ Լավացնում է օրգանիզմի ամենակարևոր համակարգերի գործունեությունը`իմունային և կենտրոնական նյարդային համակարգի։ Օգնում է հաղթահարել ծուլությունը, իներտությունը, դեպրեսիան։
Կրակի կետը(ագնի-նաբհի-մուդրա)
Լեզվով հպվեք վերին քիմքի մեջտեղի մասին։ Այս մուդրան ունի տաքացնելու հատկություն, լավացնում է տեսողությունը, նպաստում է մարսողության ներդաշնակեցմանը, իմունային համակարգի ամրապնդմանը, հիշողության լավացմանը։Այս մուդրան մաքրում և երիտասարդեցնում է օրգանիզմի բոլոր հյուսվացքները։
Ջրի կետը (ջալա-նաբհի-մուդրա կամ ապաս-նաբհի-մուդրա):
Գտնվում է կարծր և փափուկ քիմքի(փափուկ քիմքի առաջնային հատվածը) մեջտեղի հատվածում։ Լավացնում է մարսողությունը, կոկորդի և ատամների վիճակը, ուժեղացնում է ներքին էներգիան։ Օգտագործվում է սիրտանոթային և էնդոկրին հիվանդությունների բուժման ժամանակ, վնասվածքների, նյութափոխանակության խանգարման, հիպերտոնիայի և շաքարախտի բուժման ժամանակ։ Նաև այլ կետեր գոյություն ունեն, որոնք օգտագործվում են քիթ-կոկորդ հատվածի մաքրման և օրգանիզմի ներքին վիճակի կառավարման համար։
Եթերի կետը(կհեչարի-մուդրա կամ ակաշա-մուդրա)։
Լեզվի ծայրով փորձեք ավելի հետ ձգվել`հետ վերև, կոկորդի ուղղությամբ, կարծես թե ցանկանում եք փակել կոկորդը լեզվով։ Պահեք այս դիրքը 15-30 վայրկյան, շնչեք քթով։ Վերջում թուլացրեք կոկորդը և լեզուն։ Այս մուդրան առողջացնում է քիթ-կոկորդ հատվածը, ազատում է սթրեսից և ներքին լարվածություններից, զարգացնում է պարզությունը և մտածողության պոզիտիվությունը, վերացնում է ենթագիտակցության մեջ գտնվող կործանարար ծրագրերը։ Զարգացնում է ինտուիցիան, նպաստում է օրգանիզմի դետոկսիկացմանը, կարգավորում է բջջային նյութափոխանակությունը, օգնում է հաղթահարել խրոնիկ հոգնածության համախտանիշը։
Հողի կետը (պրիտհիվի-մուդրա)։
Լեզվի ծայրը ուժեղ սեխմեք ներքևի ատամների հիմքին`ներսի կողմից։ Պահեք այս դիրքը 10-30 վայրկյան, հետո թուլացրեք ձեզ։ Շնչեք քթով։ Այս մուդրան առողջացնում է քիթ-կոկորդը, լավ հանգստացնում է, ներքին հենարանի զգացողություն է տալիս, հիմքի զգացողություն։ Օգնում է օստեոպորոզի, արտրիտի, մաշկի, ատամների, մազերի, եղունգների և հոդերի հիվանդությունների դեպքում։ Զարգացնում է ուժը և դիմացկունությունը։ Օգնում է հաղթահարել անտարբերությունը և տխրությունը, լավացնում է տրամադրությունը: