Ես խնդրեցի Աստծուն Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն և Աստված ինձ ասաց. 《Ոչ։ Նրան վիճակված է դառնալ քո լավագույն ընկերը》։ Ես խնդրեցի Աստծուն ընծայել ինձ համբերություն և Աստված ինձ ասաց. 《Ոչ։ Համբերությունը փորձությունների արգասիք է։ Այն չեն ընծայում, այն սովորում են》։ Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ գոռոզությունը և Աստված ինձ ասաց. 《Ոչ։ Գոռոզությունը չեն վերցնում, նրանից հրաժարվում են》: Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ երջանկություն և Աստված ինձ ասաց. 《Ոչ։ Ես տալիս եմ իմ Օրհնությունը, իսկ երջակիկ կլինես թե՞ չէ, կախված է քեզանից》։ Ես խնդրեցի Աստծուն պաշտպանել ինձ ու իմ հարազատներին տառապանքից և Աստված ինձ ասաց. 《Ոչ։ Մենք տառապում ենք և հաղթահարում ենք տառապանքը միասին》: Ես խնդրեցի Աստծուց հոգևոր աճ և Աստված ինձ ասաց. 《Ոչ: Ոգին ինքը պետք է զարգանա, իսկ ես միշտ կհուշեմ》: Ես խնդրեցի Աստծուն օգնել ինձ, որպեսզի ես կարողանամ սիրել ուրիշներին ինչպես Ինքն է սիրում ինձ և Աստված ինձ ասաց. 《Ուրախությամբ։ Օ՜, վերջապես դու հասկացար թե ինչի մասին պետք է խնդրել 》: Ես խնդրեցի ուժ և Աստված փորձություններ ուղարկեց ինձ, որպեսզի կոփի ինձ։ Ես խնդրեցի իմաստություն և Աստված ինձ պրոբլեմներ ուղարկեց, որոնց լուծման համար պետք է լարված մտածել։ Ես խնդրեցի խիզախության և Աստված ինձ վտանգներ ուղարկեց։ Ես սեր խնդրեցի և Աստված ինձ ուղարկեց նրանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեին։ Ես բարիք խնդրեցի և Աստված ինձ հնարավորություններ տվեց։ Ես իմ խնդրածից ոչինչ չստացա։ Ես ստացա այն ամենը ինչի կարիքն ունեի։

Теги других блогов: Աստծուն խնդրում հոգևորություն