ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1. Մի՜ ցանկացիր կատարյալ առողջություն։ Կատարյալ առողջության մեջ կա ագահություն ու կիրք։ Իմաստունն ասաց. 《Պատրաստի՜ր լավ դեղորայք հիվանդության տառապանքից 》:
2. Մի՜ հուսա, որ կյանքը լինի առանց խնդիրների։ Հեշտ կյանքից միտքը դառնում է ծույլ և դատողություններով լի։ Իմաստունն ասաց. 《Ընդունի՜ր այս կյանքի տագնապներն ու դժվարությունները》:
3. Մի սպասի՜ր, որ քո պրակտիկան միշտ զերծ կլինի խոչընդոտներից։ Լուսավորություն փնտրող միտքը, առանց խոչընդոտների կարող է իսպառ այրվել։ Իմաստունն ասաց. 《Փրկություն գտի՜ր խոչընդոտների մեջ》:
4. Մի՜ ակնկալիր, որ ջանալով պրակտիկայի մեջ, չես հանդիպի տարօրինակությունների։ Եռանդուն պրակտիկան, որ խուսափում է անհայտությունից, թուլացնում է պատասխանատվությունը։ Իմաստունն ասաց. 《Ընկերանալով ամեն մի դեմոնի հետ, օգնի՜ր եռանդուն պրակտիկային》:
5. Մի՜ ակնկալիր, որ հեշտությամբ ավարտին կհասցնես գործը։ Հեշտ որսի պատճառով թուլանում է կամքը։ Իմաստունն ասաց. 《Կրկին և կրկին փորձի՜ր ավարտել սկսածը》:
6. Ընկերացի մարդկանց հետ, բայց քո համար ոչ մի օգուտ մի՜ ակնկալիր։
Շահադիտական ընկերությունը խաթարում է վստահությունը։ Իմաստունն ասաց. 《Մաքուր սրտով ընկերություն արա՜ երկար》:
7. Մի՜ ակնկալիր, որ ուրիշները կգան քո ետևից։ Երբ ուրիշները քայլում են քո հետ, դա ավարտվում է գոռոզությամբ։ Իմաստունն ասաց. 《Քո կամքով հաշտեցրու մարդկանց》:
8. Բարեգործությունից պարգև մի՜ սպասիր։ Փոխարեն ինչ որ բան սպասելը հանգեցնում է խորամանկության։ Իմաստոնը ասաց.
《Թո՜ղ կեղծ հոգևոր արժեքները, ինչպես հին կոշիկները》:
9. Քո աշխատանքի արժեքից առավել շահույթ մի՜ փնտրիր։ Հավաքելով կեղծ շահույթը ինքդ քեզ կհիմարեցնես։ Իմաստունն ասեց. 《Եղի՜ր հարուստ ազնվությամբ》:
10. Մի՜ փորձիր հասնել մտքի պարզության դաժան պրակտիկայի միջոցով։ Ցանկացած միտք կսկսի ատել դաժանությունը, իսկ ի՞նչպես գտնել մտքի պարզությունը ճնշման մեջ։ Իմաստունն ասաց. 《Ծանր պրակտիկայի միջոցով քեզ ճանապարհ հարթի՜ր》:
11. Հավասար ընդունի՜ր յուրաքանչյուր խոչնընդոտ։ Բուդդան հասել է բարձրագույն պայծառեցման առանց խոչընդոտների։ Ճշմարտություն փնտրողները ուսանում են դժվարությունների մեջ։ Երբ նրանց վրա հարձակվում են խոչընդոտները, նրանք անպարտելի են։ Հետո, երբ նրանք դուրս պրծնեն ազատության մեջ, իրենց գանձը շատ մեծ է լինելու։
Ձեն ուսուցիչ Կյոն Հո ` Ձեն վարպետ Մանգոնայի ուսուցիչը։